Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Փիսիկխոտ
![Փիսիկխոտ Փիսիկխոտ](up/article/big/file_38315_1561077.jpg)
Փիսիկխոտը՝ նույնն է կատվադաղձը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող 45-100 սմ բարձրության հասնող բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Ցողունը ճյուղավոր է, ծածկված բարակ, գորշագույն, կարճ կեռված՝ թավշյա մազիկներով: Տերեւները կոթունավոր են, սրտաձեւ, ատամնաեզր, ցածրի երեսին մոխրագուն, աճում են հակադիր զույգերով: Ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, կառուցվածքը անկանոն՝ ոչ համաչափ է: Ծաղկապսակի ներքեւի թերթիկի վրա կան մանուշակագույն բծեր: Ծաղկաբույլը խիտ հուրանաձեւ հասկ է: Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին: Բարձր մեղրատվություն ապահովող բույս է՝ մինչեւ 400 կգ մեկ հեկտարից: Մեղրն ունի սաթի գույն, կիտրոնի բուրմունք, հաճելի համ, բյուրեղանալուց հետո բաց կրեմագույն: է:
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈւԹՅՈւՆԸ
Բույսի կանաչ զանգվածում հայտնաբերվել են. 0.7% եթերային յուղ, որը պարունակում է գերանիոլ, ցիտրալ, լիմոնեն, դառնանյութեր, ասկորբինաթթու (C վիտամին) : Տանին՝ 11%: Բույսին բնորոշ նեպետա-լակտոն: Թթու փրփրանյութեր (սապոնին)` 0.26%: Կոճղարմատում հայտնաբերվել է ալկալոիդ նուֆարին, որի քիմիական բանաձեւը գտել են Երեւանի բուսաբանական այգու մասնագետները:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ: Փիսիկխոտը հաճախ անվանում են փիսիկխոտ կիտրոնային, քանի որ բույսը՝ հատկապես ծաղկման շրջանում կուտակում է զգալի քանակությամբ կիտրոնաթթու: Գիտական անվանումն է՝ Nepeta cataria:
ՀՀ բնական պայմաններում փիսիկխոտը տարածված է Արագած լեռան ստորոտում: Աճում է ճանապարհների եզրին, թփուտներում, աղբոտ վայրերում:
ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Բուժական նպատակներով օգտագործելու համար խոտաբույսը հավաքում են ծաղկման շրջանում: Հումքը հարկավոր է չորացնել ստվերում եւ պահել չոր տեղում: Փիսիկխոտը կիրառվում է միայն ժողովրդական բժշկությունում: Բույսի թուրմն ունի սրտի ռիթմերն արագացնող, լեղամուղ, հակամանրէ ազդեցություն, լավացնում է ախորժակը, բարձրացնում է ստամսահյութի թթվայնությունը: Նպաստում է լեղապարկի ու լեղուղիների մաքրմանը, լեղու արտազատմանը:
ԹՈւՐՄ. 2 ճ.գ. մանրացրած հումքը, 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք (50- 60° C) ջրի մեջ, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ՝ հեւոցի, բրոնխիտի, հազի, սրտի նեւրոզի, դեպրեսիայի, դաշտանի խանգարման, գլխացավի, փորկապության դեպքում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության, տախիկարդիայի դեպքում, ինչպես նաեւ հղիներին եւ անհատական անընկալունակության պարագայում:
ՔԱՐԵՐ ԼԵՂԱՊԱՐԿՈւՄ Հարկավոր է. Նարդոսի ծաղիկներ՝ 50 գ Պատրինջի տերեւ՝ 50 գ Գետնամորու՝ հատապտուղ՝ 50 գ Գետնամորու տերեւ՝ 50 գ Ուրցի խոտ՝ 100 գ Փիսիկխոտ՝100գ Դաղձի տերեւ՝ 100 գ: Բաղադրամասերի չափաքանակը նշված է չոր հումքի համար: Հումքը մանրացրեք, խառնեք, լցրեք թղթե պարկիկի մեջ: Պատրաստման եղանակը. Խառնուրդից վերցրեք 1 թ. գ. , լցրեք 200 մլ տաք ( 50- 60°C ) ջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում, քամեք: .Օգտագործման կարգը. Խմեք 100-ական մլ՝ վաղ առավոտյան ու քնելուց 1 ժամ առաջ (երեկոյան 10-11-ը):
Բաղադրատոմսի բացառիկ առանձնահատկության մասին
Ա. Ուրցը սիրում է աճել ժայռերի ճեղքերի մեջ, գետնամորին հաճախ աճում է սակավահող լանջերին: Այս բույսերն ունեն լեղապարկում գոյացող խիտ սեւ մաղձն ու քարերը տրոհելու հատկություն, որոնք պետք է նաեւ հեռացնել օրգանիզմից:
Բ. Նարդոսը կանխում է բորբոքման վտանգը:
Գ. Փիսիկխոտը, դաղձն ու պատրինջը շարժում են տրոհման հետեւանքով առաջացած մասնիկները եւ ուղղում դեպի միզուղիները: Բուժման արդյունքը սկսում է երեւալ յոթ օրից մեզի հետ հեռացվող պղտոր մաղձի տեսքով, որից հետո դուրս են բերվում ավազի հատիկները:
Դ. Վերոգրյալ չափաբաժինը կբավարարի մոտ երեք ամիս, սակայն կախված հիվանդի վիճակից բուժման ժամկետը հնարավոր է երկարի մինչեւ մեկ տարի:
Ե. Որպես օրենք թուրմի օգտագործման պարագայում ցավեր չեն առաջանում: Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից՝ վիզուալ, անալիզներ, բուժզննում համապատասխան սարքերի միջոցով:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61850_818413.jpg)
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
![](images/calendar.png)
![Յոգա. Սալուտեմ ամսագիր №2 Յոգա. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59181_4118140.jpg)
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
![](images/calendar.png)
![Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ](up/article/small/file_48652_5771149.jpg)
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
![](images/calendar.png)
![Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը](up/article/small/file_48667_4438764.jpg)
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
![](images/calendar.png)
![Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման](up/article/small/file_48727_453974.jpg)
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
![](images/calendar.png)
![Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց](up/article/small/file_48681_8242038.jpg)
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
![](images/calendar.png)
![Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ](up/article/small/file_48790_2098232.jpg)
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
![](images/calendar.png)
![Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից](up/article/small/file_48607_503593.jpg)
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
![](images/calendar.png)
![Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները](up/article/small/file_48589_1366808.jpg)
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
![](images/calendar.png)
![Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում](up/article/small/file_48606_5073659.jpg)
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
![](images/calendar.png)
![Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը](up/article/small/file_48569_6319478.jpg)
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
![](images/calendar.png)
![Սոխը կօգնի ազատվել հազից Սոխը կօգնի ազատվել հազից](up/article/small/file_48588_4121969.jpg)
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
![](images/calendar.png)
![7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am 7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am](up/article/small/file_48553_381735.jpg)
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
![](images/calendar.png)
![Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ](up/article/small/file_57491_7818008.jpg)
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն